Մոսկվայում, կայծակնային շախմատի աշխարհի առաջնության մեկնարկից առաջ, այսօր նոյեմբերի 16-ին նորվեգացի 19-ամյա գրոսմայստեր Մագնուս Կարլսենը ստացավ 2009թ. Շախմատային Օսկարը, որն ավանդաբար շնորհում է «64-шахматное обозрение» պաբերականը: ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի նախկին առաջատարն առաջին անգամ է արժանանում նման գնահատականի: Շախմատային Օսկարի առաջին դափնեկիրը 1967-ին եղել է Բենտ Լարսենը, որը վերջերս մահացավ: Բոլորից շատ` 11 Օսկար ստացել է Գարի Կասպարովը: