Հայաստանի համացանցից օգտվողների զգալի մասն այսօր` հոկտեմբերի 16-ին, զրկվել էր կապից: Համացանցի մի շարք հայկական պրովայդերներ պնդում են, որ պատճառն արտաքին մալուխի վնասվածքն է, որից օգտվում է հայկական համացանցը:

Այս պահի դրությամբ NEWS.am-ը փորձում է ճշտել վթարի ծավալները, սակայն հստակ տեղեկություններ չկան: Որոշ տեղեկությունների համաձայն, խափանումը տեղի է ունեցել Վրաստանում:

Նշենք, որ վրացական կողմում տեղ գտած խափանումների պատճառով Հայաստանում համացանցից օգտվողները բազմիցս կտրվել են ինտերնետից: Այսպես, 2010 թվականի ընթացքում Հայաստանը մասնակի կամ ամբողջությամբ մեկուսացվել է համաշխարհային ցանցից գրեթե քսան անգամ: