ԱՄՆ-ի Աշխարհատարածքային հետախուզության ազգային գործակալությունը բջջային Tearline հավելված է թողարկել, որից կարող են օգտվել միայն ամերիկյան կառավարական գործակալները, հայտնում է Wired-ը:

Հավելվածի տեղադրումը հասանելի է բոլորին, սակայն համակարգ կարող են մտնել միայն նրանք, ովքեր որոշակի լիազորություններ ունեն: Հաղորդվում է, որ Tearline-ը հետախուզության աշխատակիցների համար յուրատեսակ «վիքիպեդիա» կդառնա: Հավելվածի նկարագրության մեջ նշված է «Աշխարհատարածքային հետախուզության ազգային գործակալության համար ինտերնետի» մասին: