Ադրբեջանի քաղաքացի Էլնուր Հուսեյնզադեի կալանավորման ժամկետը երկու ամսով երկարացվել է։ Այս մասին NEWS.am–ի թղթակցին հայտնել է Էլնուր Հուսեյնզադեի փաստաբանը, Արկադիր Իսրայելյանը։
Փաստաբանը նաեւ նշել է, որ պարբերաբար հանդիպում է իր պաշտպանյալի հետ։
Հիշեցնենք, որ ըստ ԼՂՀ ԱԱԾ մամուլի ծառության, փետրվարի 1-ին ԼՀՂ Թալիշ գյուղի ուղղությամբ մի խումբ ադրբեջանցի զինվորականներ, օգտվելով մառախլապատ եղանակից, ձեռնարկել էին դիվերսիոն ներթափանցման փորձ։ Փորձը կանխվել էր ղարաբաղյան ստորաբաժանումների կողմից։ Այդ նույն օրը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել Ադրբեջանի ԱՈւ 157-րդ հրաձգային բրիգադի հետախուզական վաշտի զինծառայող Էլնուր Հուսեյնզադեն։ Դիվերսիայի ու ԼՂՀ պետական սահմանը ապօրինաբար հատելու փորձի համար Է․ Հուսեյնզադեի դեմ հարուցվել է քրեական գործ ԼՂՀ ՔՕ 33-317 հոդվածով ու 350 հոդվածի 1-ին մասով։




























