YouTube TV ծառայությունը, որը թույլ է տալիս առցանց դիտել կաբելային եւ եթերային հեռուստաալիքները, սկսել է աշխատել ԱՄՆ հինգ քաղաքներում, հաղորդում է Gizmodo-ն։
YouTube TV-ն հասանելի է դարձել Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Սան Ֆրանցիսկոյում, Ֆիլադելֆիայում ու Չիկագոյում։ Ամսական բաժանորդագրությունը կարժենա 35 դոլար, ինչը երկու անգամ ավելի էժան է կաբելային հեռուստատեսության վճարից։




























