Կրասնոդարի օդանավակայանից Բաքու թռչող «ԱՆ-140» ուղեւորատար օդանավը ստիպված է եղել հետ վերադառնալ:
Թռիչքից 20 րոպե անց օդանավի սարքեր ցույց են տվել, որ շարժիչներից մեկը չի աշխատում: Չվերթը, որն իրականացնում էր «Յակուտիա» ավիաընկերությունը, դադարեցվել է շարժիչներից մեկի խափանման պատճառով, գրում է Utro.ru-ն:
267 ուղեւորներն ու անձնակազմի 5 անդամները չեն տուժել: Ներկայումս պարզվում են անսարքության պատճառները:





























