YouTube-ի TechRax ալիքի հեղինակը Samsung-ի նոր սմարթֆոնի «քրաշ թեսթ» է իրականացրել եւ դրա ամրությունը համեմատել iPhone 7-ի հետ։ Տեսագրությունում ցուցադրվում է, թե ինչ է տեղի ունենում սմարթֆոնների հետ՝ 1,5 մետր բարձրությունից բետոնե մակերեւույթին ընկնելիս։ 

Անկումից հետո երկու հեռախոսների կողերը զգալի վնաս չեն կրել։ Սակայն էկրանի կողմից բետոնե մակերեւույթին ընկնելիս iPhone 7-ի ապակին պատվել է ճաքերով, իսկ Galaxy S8-ի էկրանը մի քանի քերծվածք է ստացել առջեւի տեսախցիկի անկյուններին։ Բացի այդ, iPhone 7-ը դադարեց միանալ, այնինչ նրա մրցակիցը շարունակում էր գործել։