Արցախի բանակը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ մարտունակ է ու կարգապահ եւ հարկ եղած դեպքում արժանի հակահարված կտա հակառակորդին: Ազգային ժողովում հայտարարությունների ժամին իր խոսքում նշեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովն, անդարդառնալով ԼՂՀ-ում անցկացված լայնամասշտաբ զորավարժություններին: Նա նկատեց, որ այդ զորավարժությունները ամենալայնածավալն էին 1994թ. Սկսած, որի ժամանակ ավելի շատ զինտեխնիկա է օգտագործվել, քան պատերազմում:

«Հստակ պարզ դարձավ, որ Բաքվի  «կայծակնային» պատերազմի միֆը փուչիկ է: Հակահայկականությունը դարձնելով պետական քաղաքականություն` Բաքվի այսօրվա առաջնորդը ցավոք իր ժողովրդին պատրաստում է պատերազմի` փորձելով սպառնալ մեզ: Ալիեւ կրտսերը դասեր պետք է քաղի իր նախորդների տխրահռչակ քաղաքականությունից, որի արդյունքում Ադրբեջանը խուճապահար փախավ իր իսկ սանձազերծած պատերազմից: Մեր արեւելյան հարեւաններին պետք է հիշեցնեմ, որ 1994թ. արցախցիներից հրադադար է խնդրել հենց Ալիեւի հայրը: Մենք կարծում ենք, որ վերջնական խաղաղության հասնելու համար միշտ պետք է պատրաստ լինենք պատերազմի»,- ընդգծեց Շարմազանովն ու հավելեց. «Արցախի անկախությունը այլընտրանք չունի, իսկ Ալիեւ կրտսերի հուսահատված հոխորտանքները վկայում են, որ «բորենին  իր ահից է ոռնում»: