Երուսաղեմում Հարության տաճարում Քրիստոսի գերեզմանի վերանորոգումից հետո NEWS.am–ի տեսախցիկը տեղում նկարահանել է թարմացված ու ամրացված գերեզմանը։

 2016–ին  հայ առաքելական, կաթոլիկ ու ուղղափառ եկեղեցիների ջանքերով Քրիստոսի գերեզմանը սկսվել էր վերանորոգվել։ Արդեն 2017–ի մարտի 22–ին Հարության տաճարում պաշտոնապես տեղի է ունեցել Քրիստոսի գերեզմանի բացումը։

Վերանորոգման աշխատանքները վստահվել էին Աթենքի ազգային տեխնիկական համալսարանի մասնագետներին, որոնց հետ միասին աշխատել են նաեւ հայ մասնագետներ։

Վերանորոգման ընթացքում վերջին 450 տարվա մեջ առաջին անգամ բացվել էր մարմարե պաշտպանիչ սալաքարը, որի տակ դրված է եղել Քրիստոսի մարմինը։