Իրավապահ մարմինները քրեական գործ չեն հարուցել «Ինտեկո» ընկերության եւ նրա ղեկավար Ելենա Բատուրինայի դեմ՝ մեքենայությունների մեղադրանքով: Այս մասին հայտարարել է «Ինտեկոյի» ներկայացուցիչ Գենադի Տերեբկովը:

1993-ին ՌԴ նախագահ Բորիս Ելցինի հատուկ հրամանագրով Մոսկվայի արեւմտայան հատվածում 2 տարածք է տրամադրվել (16,38 հա եւ 14,43 հա) դեսպանատներ կառուցելու համար: Ավելի ուշ այդ հողերի մի մասը, դատախազության պնդմամբ, անօրինականորեն ձեւակերպվել է «Մատվեեւսկոյե» ընկերության անունով, որի արդյունքում այն ձեռք է բերել «Սուտենսկայա» ընկերությունը, որը պատկանում է «Ինտեկոյին», գրում է Forbes-ը:

Նոյեմբերի 16-ի առավոտյան, ՌԴ գլխավոր դատախազության պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը պատմել է, որ կոմիտեն ուսումնասիրում է քրեական գործը անօրինական վաճառքի հետ կապված: