Twitter-ը ներկայացրել է Twitter Lite-ը՝ դանդաղ ինտերնետ ունեցող օգտատերերի բջջային գաջեթների համար նոր տարբերակը, փոխանցում է Oane-ը:
Twitter-ի ներկայացուցիչները պարզաբանել են, որ այս տարբերակը ստեղծվել է հենց այն մարդկանց համար, որոնք իրենց շրջանում ինտերնետի անսարքությունների են հանդիպում, սակագնի արժեքը բարձր է կամ դեւայսների հիշողության ծավալը փոքր է: Twitter Lite-ը համացանցային էջ է, որն աշխատում է բջջային սարքերի համար նախատեսված բոլոր բրաուզերներով: Նորույթը հիշողության ընդամենը 1 Մբ ծավալ է զբաղեցնում եւ թույլ է տալիս շատ կարճ ժամկետում էջը ներբեռնել, չնայած ինտերնետի ցածր արագությանը: Թարմացումը նաեւ ծառայության բոլոր ստանդարտ հնարավորությունների հասանելիություն կապահովի:




























