E-volo գերմանական ընկերությունը ներկայացրել է սերիական մարդատար, 18-ռոտորային Volocopter 2X մուլտիկոպտերը, որը ծրագրվում է օգտագործել որպես օդային տաքսի, հաղորդում է Newsru-ն։

Նոր դրոնն իրենից ներկայացնում է Volocopter VC200-ի նախատիպի սերիական տարբերակը, որը գովազդել են 2013-ին եւ իր առաջին թռիչքն է գործել անցյալ տարվա մարտին։ 

Դատարկ մուլտիկոպտերը կշռում է 290 կգ եւ կարող է կրել 60 կգ բեռ։ Առավեագույն ծանրաբեռնվածության դեպքում Volocopter 2X-ը կարող է թռչել 27 կմ՝ 70 կմ/ժ արագությամբ։ Սարքի առավելագույն արագությունը կազմում է 100 կմ/ժ, իսկ դրա մարտկոցների ամբողջական լիցքավորման համար մոտ երկու ժամ է անհրաժեշտ։