Վրաստանի էկոնոմիկայի նախարարության ու Նորարությունների եւ տեխնոլոգիաների գործակալության ներկայացուցիչները Սիլիկոնյան հովիտ այցի շրջանակում հանդիպել են ամերիկյան Apple ընկերության ղեկավարների հետ: Sputnik-Գրուզիայի փոխանցմամբ՝ քննարկվել է Վրաստանում Georgian App Store բացելու հնարավորությունը:

Նոր ծառայությունը Վրաստանի բնակիչներին հնարավորություն կընձեռի օգտվել Apple-ի լիզենցավորված արտադրանքից եւ ծառայություններից, իսկ մասնագետները կկարողանան ավելի շատ որակյալ հավելվածներ ստեղծել iOS համակարգի համար:

Georgian App Store-ը կարող է Վրաստանում բացվել մինչեւ այս տարեվերջ: