Google-ի վարշավյան ստորաբաժանումը լեհական դիզայնի ստուդիայի հետ համատեղ թողարկել է օղի՝ նվերի փաթեթավորմամբ ։ Այս մասին հայտնում է փաթեթի դիզայնը մշակած ընկերության կայքը, փոխանցում է Lenta-ն։
«Նման նվեր ստեղծելու մտահղացումը կապակցված է Վարշավայում Google–ի կամպուսի պատմության հետ։ Տասնամյակներ շարունակ շենքը, որտեղ հիմա գտնվում է ընկերության շտաբ բնակարանը, եղել է Koneser օղու գործարան։ Հիմա այստեղ ինովացիոն ստարտափների հարբեցնող շունչն է զգացվում»,- ասվում է Redkroft ընկերության կայքում։
Փաթերավորումը պատրաստված է բարձրորակ ստվարաթղթից, իսկ գրաֆիկան արված է ապրանքանիշի գույներով։ Օղին սահմանափակ խմբաքանակով է արտադրվելու ու նախատեսված է միայն հատուկ դեպքերի համար։
Google-ը ինովացիոն մշակումների կենտրոն է բացել Koneser գործարանի շենքում 2015-ին։




























