Եվրամիությունը տեղեկացվել է Սիրիայի ավիաբազային ԱՄՆ-ի հարվածների մասին, սակայն շարունակում է դեմ հանդես գալ ընդդեմ հակամարտության ռազմական լուծման։ Այս մասին ասվում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարությունում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«ԵՄ-ն հավատում է, որ հակամարտության ռազմական լուծում գոյություն չունի, եւ աջակցում է միասնականության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ Սիրիայի անկախության դիրքորոշմանը», —ասվում է Մոգերինիի հայտարարությունում։
ԵՄ դիվանագիտության ղեկավարը նաեւ նշել է, որ քիմիական զենքի օգտագործումը կարելի է հավասարեցնել ռազմական հանցագործությանը եւ դրա օգտագործման մեջ մեղավորները պետք է պատասխանատվություն կրեն՝ համապատասխան միջազգային իրավունքին։
Ապրիլի 7-ի լույս գիշերը ԱՄՆ-ն հրթիռակոծել է Սիրիայում Շայրաթ ավիաբազան՝ Իդլիբում ենթադրյալ քիմիական հարձակման պատրվակով։ Վաշինգտոնը այդ միջադեպի համար պատասխանատու է համարում Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ։
Նշենք , որ Դամասկոսը հերքում է իր մասնակցությունը քիմիական հարձակմանը։ Դամասկոսը ԱՄՆ գործողությունները գնահատել է որպես «ագրեսիայի ակտ», նշելով, որ այդ ձեւով գործելով՝ Վաշինգտոնը դառնում է ԻՊ-ի գորրծընկերը։ ՍԱՆԱ գործակալության տվյալներով հրթիռակոծության հետեւանքով զոհվել է 6 մարդ, նաեւ հայտնում են 9 խաղաղ բնակիչների՝ այդ թվում 4 երեխայի զոհվելու մասին ։




























