Նոյեմբերի 14-ին Մեքսիկայի մայրաքաղաքում ցլամարտի ժամանակ հսկայական 500 կգ-անոց ցուլը կարողացել է հաղթահարել արենայի պատնեշը եւ մխրճվել հանդիսատեսի շարքերի մեջ:
Դուրս գալով ասպարեզ, կատաղած կենդանին հեշտությամբ կարողացել է թռչել մոտ 2 մետր բարձրություն ունեցող արգելապատնեշի վրայով եւ հարձակվել մարդկանց վրա: Տուժել է մեկ ցլամարտիկ:
Հատկանշական է, որ չնայած այդ ամենին, հանդիսատեսներից ոչ ոք չի հեռացել եւ շաուն շարունակվել է:





























