WikiLeaks-ը հրապարակել է ԿՀՎ գաղտնի փաստաթղթերի նոր խմբաքանակ, որոնցում հաստատում է, որ ԱՄՆ հետախուզական ծառայությունները օգտվել են ռուս հաքերների ծրագրային միջոցներից։ Այս մասին հայտնում է կազմակերպության կայքը, փոխանցում է Gazeta-ն։
Տվյալների նոր մասը ստացել է Grasshoper անվանումը։ Դրանցում խոսվում է ԿՀՎ վնասատու գործիքների մասին, որոնք ներդրվում են համակաչգչային համակարգերի մեջ։ Նման մեխանիզմներից մեկը մշակվել է այն վիրուսի հիման վրա, որն օգտագործել է ոմն «ռուսական հանցավոր խմբավորում»։




























