Չինաստանի Չժեցզյանի համալսարանի գիտնականները փափկամարմին ռոբոտ- սկատ են ստեղծել, որը ունակ է մյուս նմանատիպ սարքերից ավելի արագ լողալ։ Այն կարող է վայրկյանում երեք սանտիմետր հաղթահարել ու կարող է անընդմեջ աշխատել երեք ժամ շարունակ, հայտնում է TechXplore կայքը։

Սկատի մարմինը պատրաստված է սիլիկոնից՝ մարտկոցի համար գրպանով, իսկ լողակները՝ էլեկտրազգայուն հիդրոգելից։ Մարտկոցը միացնելիս ու անջատելիս հիդրոգելը սեղմվում է ու թուլանում՝ մկանի նման, ինչի շնորհիվ լողակները կարողանում են բացվել։ Ռոբոտի պոչը շարժման մեջ է դրվում էլեկտրամագնիսով;

Մասնագետները համարում են, որ իրենց սարքը կարող է օգտագործվել նավաբեկության ժամանակ ողջ մնացածներին որոնելու համար։