ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր չէ պատմել Սիրիայի վերաբերյալ հետագա ծրագրերի մասին, այս մասին լրագրողներին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Նա չի հայտնելու հետագա գործողությունների մասին»,- ասել է նա։

Ընդ որում նա Սիրիային հասցված հարվածները անվանել է «շատ վճռական, արդարացված ու համաչափ գործողություններ»։