Twitter սոցիալական ցանցը հետ է կանչել  ԱՄՆ վարչակազմի դեմ ներկայացված դատական հայցը: Սա պայմանավորված է Սպիտակ տան դիրքորոշման փոփոխությամբ: Վերջինս  պահանջում էր տեղեկատվություն տրամադրել նախագահ Թրամփին մշտապես քննադատող  օգտատիրոջ մասին:

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ արդարադատության նախարարությունում իրավիճակը չեն մեկնաբանում: Twitter-ում ավելի վաղ հայտարարել էին, որ սոցցանցի օգտատերերի տվյալների բացահայտումը հակասում է ԱՄՆ օրենսդրությանը:

«Ազատ խոսքի իրավունքը, համաձայն ԱՄՆ Սահմանադրության առաջին ուղղման,  ներառում է անանուն քաղաքական հայտարարությունների տարածման իրավունքը»,-նշվում էր հայցում: