Հայ Եկեղեցին Սուրբ Հարությանը նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի՝ հաղթականորեն Երուսաղեմ մտնելու հիշատակն է: Այս տարի այն նշվում է ապրիլի 9-ին:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը ներկայացնում է Ավագ շաբաթվա արաողությունների ժամանակացույցը։
Ծաղկազարդի կիրակի (ապրիլի 9)
- Անդաստան եւ մանուկների օրհնություն - ժամը` 10:00
- Ս. Պատարագ - ժամը` 11:00
- Դռնբացեք - ժամը` 17:30
Ավագ հինգշաբթի (ապրիլի 13)
- Առավոտյան ժամերգություն եւ Կարգ ապաշխարողաց - ժամը` 7:30
- Սուրբ Պատարագ - ժամը` 10:30
- Ոտնլվայի կարգ - ժամը` 16:00
- Խավարման կարգ - ժամը` 19:00
Ավագ ուրբաթ (ապրիլի 14)
- Խաչելության կարգ - ժամը` 12:00
- Թաղման կարգ - ժամը` 17:30
Ավագ շաբաթ (ապրիլի 15)
- Ճրագալույցի Ս. Պատարագ - ժամը` 17:30
Սուրբ Հարության տոն (ապրիլի 16)
- Զատկական Հայրապետական Ս. Պատարագ - ժամը` 10:30




























