Telegram մեսենջերի նոր թարմացումը օգտատերերին կառաջարկի եւս մեկ օգտակար ֆունկցիա,գրում է «ՌԳ»-ն։
Planet Mobile պորտալը ճշգրտում է, որ Android–ի համար վերջին 3.18.1 բետա վարկածը հնարավորություն կունենա կարճ տեսահաղորդագրություններ ուղարկել։ iOS -ով գաջետների սեփականատերերը առայժմ ստիպված կլինեն սպասել։
Տեսահաղորդագրություն ուղարկելու համար պետք է հավելվածի թարմացումից հետո սեղմել բարձրախոսի նշանը։ Մեսենջերը օգտատիրոջը կանցկացնի վիդեոռեժիմի, կհայտնվի տեսախցիկի նշանը։ Տեսագրելու համար պետք է այն սեղմած պահել։ Իսկ ավարտելուց հետո ընդամենը պետք է ֆայլը ուղարկել հասցեատիրոջը։




























