Ֆիննական Huhtamäki ընկերությունը, որը զբաղվում է մեկանգամյա օգտագործման սպասքի արտադրությամբ, որոշել է սուրճի գավաթները հզոր մարքեթինգային գործիքի վերածել:

Ընկերության մասնագետները թղթից մեկանգամյա օգտագործման ջերմազգայուն բաժակ են ստեղծել, որը նախատեսված է գովազդային նպատակների համար:

Ըստ Kedem-ի՝ Adtone բաժակը, որը կարելի է օգտագործել սրճարաններում եւ խանութներում, նշում ունի, որը ջերմության ազդեցությամբ ակտիվանում է, եւ QR կոդ՝ գովազդատուի կայքի հղումով:

Սմաթֆոնի կամ պլանշետի օգնությամբ կոդը սքանավորելու դեպքում սպառողն անմիջապես հայտնվում է կայքի էջում: QR կոդը հասանելի է դառնում միայն այն դեպքում, երբ բաժակը տաք ըմպելիքով է լցվում: Մշակողները նշում են, որ գովազդի այս տեսակը հարմար է նաեւ մրցույթների եւ զեղչային ակցիաների անցկացման պարագայում: