Հայ ճարտարապետ Կարեն Բերբերյանը Sphereplex անվամբ ապագայի երկնաքերի նախագիծ է ներկայացրել: Այն բաղկացած է մետաղական կոնստրուկցիաներից: Օբյեկտը գրասենյակային եւ հասարակական նշանակության է լինելու: Խողովակները, որոնց վրա կառուցված են հարկերը, էկզոտիկ բույսերի վրա եղած ջրի շիթերի տպավորություն են ստեղծում: Երկնաքերը բոլորովին նման չէ շինության, ավելի շուտ հիշեցնում է մոլորակների կուտակում կամ հսկա ծառ: Ներկա դրությամբ նախագիծը միայն գաղափար է: ԹԵ որտեղ է այն կյանքի կոչվելու, դեռեւս հայտնի չէ: 

Սակայն, հեղինակի կարծիքով, Sphereplex-ը ցանկացած բիզնես-կենտրոնում կառուցվելու հեռանկար ունի: Շինության էլեմենտների գնդաձեւ ֆորմաները թույլ են տալիս երկնաքերին արդյունավետ «աշխատել» քամու ազդեցության ներքո: Իննովացիոն նախագծում միաժամանակ մանրակրկիտ ձեւով հաշվարկված են ջերմափոխության պայմանները ձմեռային եւ ամռային շրջանում, ինչպես նաեւ անձրեւաջրերի կուտակման, մաքրման եւ դրանց իրացման հետ կապված խնդիրները: