Չինաստանի Գիտությունների ակադեմիան 10 մլն յուան (1,4 մլն դոլար) կծախսի պրոցեսորի հետազոտման եւ ստեղծման վրա, որն ընդունակ է Cambrian Period խորացված ինքնուսուցման, հայտնում է «Սինհուա»-ն:

«Հիմնական ջանքերը կուղղվեն արհեստական ինտելեկտի կառուցվածքի եւ ալգորիթմի ստեղծման ոլորտին: Դա Չինաստանի դիրքերը կամրապնդի պրոցեսորների համաշխարհային շուկայում»,- նշված է ակադեմիայի հաղորդագրության մեջ: Գիտնականները հուսով են, որ պրոցեսորը թույլ կտա նմանակել մարդու օրգանիզմի նյարդային բջիջների աշխատանքը:

«Cambrian Period պրոցեսորն արտադրողականությամբ կզիջի AlphaGo-ին, սակայն ավելի հավաք եւ պակաս էներգածախսատար կդառնա»,- ասել է ծրագրի ղեկավար Չեն Յունցզին: Նա չի հստակեցրել, թե որքան ժամանակ կպահանջվի նախագծի իրականացման համար:

AlphaGo ծրագիրը, որը մշակել է Google կորպորացիային պատկանող DeepMind ընկերությունը, խաղերի առաջին շարքում հաղթել է սեղանի տրամաբանական «գո» խաղի ուժեղագույն վարպետ կորեացի Լի Սեդոլին (ըստ միջազգային կոչումների երկրորդ տեղում է): AlphaGo-ն տախտակի վրա խաղաքարերի դիրքերի գնահատման համար օգտագործում է, այսպես կոչված, «գիտելիքների ցանցերը», իսկ  քայլերի ընտրության համար՝ «կանոնների ցանցերը»: Ծրագիրը խաղը սովորում է՝ վերլուծելով հայտնի պարտիաները, նաեւ փորձերի եւ սխալների ճանապարհով՝ խաղալով մենակ:

AlphaGo-ն մյուս ծրագրերի հետ պարտիաներում 99,8 տոկոսով հաղթել է, իսկ հետո 5:0 հաշվով գերազանցության է հասել «գո» խաղի Եվրոպայի չեմպիոնի նկատմամբ: