Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը նոյեմբերի 17-ին պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան:
Բաքվի Հեյդար Ալիեւի անվան օդանավակայանում, որը զարդարված է եղել երկու երկրների դրոշներով, բարձրաստիճան հյուրի պատվին պատվո պահակախումբ է կանգնել:
Ահմադինեժադին դիմավորել է Ադրբեջանի փոխվարչապետ Յագուբ Էյուբովը եւ այլ պաշտոնական անձինք:
Ազգային տարազներով երեխաները Իրանի նախագահին ծաղիկներ են նվիրել: Օդանավակայանի սրահում արձանագրային զրույց է կայացել Ահմադինեժադի եւ Էյուբովի միջեւ:





























