Նոյեմբերի 16-ին`ժամը 14:40-ին,ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքում`Հայաստանի ՊՆ համերգասրահի հարեւանությամբ տեղադրված է պայթուցիկ:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր մեկնած փրկարները Բագրեւանդի փողոցի թիվ 5 հասցեում գտնվող ՀՀ ՊՆ տարածքում պայթուցիկ չեն հայտնաբերել: Դեպքի վայրում պարզվել է, որ հնարավոր է պայթուցիկ տեղադրված լինի Երեւան քաղաքի Մոսկովյան փողոցի թիվ 5 հասցեում` ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի դահլիճում: Օպերատիվ խմբերը մեկնել են նշյալ հասցե:
Դեպքի վայր ժամանած ՀՀ ՊՆ սակրավորների խմբի կողմից Մոսկովյան փողոցի թիվ 5 հասցեում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի դահլիճում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում նույնպես պայթուցիկ չի հայտաբերվել:





























