Toshiba ճապոնական կորպորացիան մտադիր է վաճառել հեռուստացույցներ արտադրող իր ստորաբաժանումը, հաղորդում է Kyodo գործակալությունը։
Սպասվում է, որ մինչեւ հաջորդ տարվա մարտի վերջ այդ հարցը կլուծվի։ Նախնական տվյալներով՝ գործարքի գումարը մի քանի միլիոն դոլար կարժենա։ Որպես հնարավոր գնորդներ՝ դիտարկվում են մի քանի չինական ընկերություններ, ինչպես նաեւ Vestel կենցաղային տեխնիկայի թուրքական արտադրողը։
1960-ին Toshiba-ն թողարկեց Ճապոնիայում առաջին գունավոր հեռուստացույցը։ Սակայն այժմ այդ բիզնեսը կորպորացիային միայն վնաս է հասցնում, ինչը գերազանցում է 10 մլրդ յենը (90 մլն դոլար)։ 2016-ի ապրիլից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում հեռուստացույցների վաճառքից նրա շահույթը նվազել է 42 տոկոսով՝ 2015-ի համեմատությամբ եւ կազմել 27,9 մլրդ յեն (252,6 մլն դոլար)։



























