Ճապոնացի ինժիներները՝ Տոկիոյի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր Կոյիտի Սուձումորիի ղեկավարությամբ, 20 մետր երկարությամբ ռոբոտիզացված «ձեռք» են մշակել, որը կշռում է 980 գրամ։ Այն կարող է բարդ իրավիճակներում փոխարինել անօդաչու սարքերին, հաղորդում է Nikkei պարբերականը։
Որպես հիմք՝ մշակողները վերցրել են փուչիկների նմանվող երկարավուն գլանանոթները՝ նեյլոնից եւ պոլիէթիլենից, որոնք լցնում են հելիումով։Փոխելով թեքության անկյունը՝ օպերատորը կարող է ճկել եւ թեքել այդ սարքը, որի ծայրին փոքրիկ տեսախցիկ է ամրակցված։
Կապված աշխատանքային պայմաններից՝ օպերատորը կարող է բարձրացնել կամ ցածրացնել «ձեռքի»՝ «փչովի» բաժինների վրա ճնշումը։




























