Իսպանիայի Դեուստո համալսարանի մասնագետները պարզել են, որ Tor անանուն ցանցը հաճախ գործածում է սովորական համացանցի տվյալները, ինչը սպառնալիքի տակ է դնում օգտատերերի գաղտնիությունը։ Այս մասին ասվում է Տեղեկատվական անվտանգության եւ գաղտնիության ոլորտում փորձագետ Իսկանդեր Սանչես-Ռոլայի ուսումնասիրության մեջ, որը հրապարակվել է New Scientist պարբերականում։
Նրա ղեկավարությամբ մասնագետների խումբը դարքենթում մոտ կես միլիոն էջ է ուսումնասիրել։ Պարզվել է, որ դրանց 20 տոկոսը օգատագործում են սովորական համացանցի տվյալները։
Բացի այդ, դարքենթի ռեսուրսները սովորական համացանցից վերցնում են օգտատերերի տեղաշարժին հետեւող սկրիպտերը։ Վերլուծությունը ցույց է տվել, որ նման էջերը 27 տոկոս են կազմում։ Սանչես-Ռոլան ենթադրում է, որ նման կայքերում կարելի է հետեւել օգտատերերին եւ նույնականացնել։
Այս առումով ամենախոցելի մասնագետները համարում են Tor-ի ծառայությունները։




























