Ազգային ժողովի այսօր՝ ապրիլի 10-ին մեկնարկելիք հերթական քառօրյան չկայացավ՝ քվորում չապահովելու պատճառով: Առավոտյան նիստին ներկայացել էին միայն 18 պատգամավոր:
ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն՝ գրանցումը շարունակվել է 3 ժամ, սակայն այդ ընթացքում բավարար քանակի (66) պատգամավորներ չեն գրանցվել:




























