Ավստրալական Սիդնեյի Տեխնոլոգիական համալսարանի գիտնականները կիբեռնետիկ ուղեղով ռոբոտ են ստեղծել՝ ոստիկանությունում աշխատանքի համար: Այս մասին գրում է «Արգումենտի»-ն:

Ավստրալացիները ռոբոկոպը ստեղծել են բրազիլացի գործընկերների հետ միասին: Այն արդեն հաջողությամբ մի քանի թեստ է հաղթահարել: Նոր ռոբոտը կարող է օգտակար լինել հանցագործությունների բացահայտման ժամանակ: Օրինակ՝ այն կարող է առանց դժվարության որոշել զենքի տեսակը, որն օգտագործվել է սպանության ժամանակ, կարող է հիմնական տվյալների հիման վրա վերականգնել հանցագործության պատկերը:

Նշվում է, որ ռոբոտ-ոստիկանը վտանգավոր չէ մարդկանց համար: