Նոր iPhone-ի նախնական պատվերները, ամենայն հավանականությամբ, կսկսեն ընդունել սեպտեմբերին, բայց սմարթֆոնները գնորդներին կհասնեն դեկտեմբերից ոչ շուտ: MacRumors-ի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել վերլուծաբան Բրայան Ուայթը:
Ըստ Gazeta-ի՝ փորձագետը կարծում է, որ ուշացումը կապված է 3D տեսախցիկների տեխնոլոգիաների ներդրման դժվարությունների հետ:
Հաղորդվում է, որ 5.8 մատնաչափ էկրանով սմարթֆոնների թողարկումը կուշանա, իսկ ահա ավելի էժան մոդելներ՝ 4.7 եւ 5.5 մատնաչափ էկրանով, կմատակարարվեն ժամանակին:




























