Նոյեմբերի 17-ին կայացել է պաշտոնական այցով Բաքվում գտնվող Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը։

Ինչպես հայտնում է Ադրբեջանի պետական հեռուստաընկերությունը, հանդիպմանը խոսվել է տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացման մասին։

Նախագահները վստահություն են հայտնել Իրանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների հետագա զարգացման առնչությամբ։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկկողմ եւ միջազգային հարցերի շուրջ։