Համացանցում վիրուս է հայտնվել, որը վարակված համակարգչի օգտատերերին ստիպում է անցնել ճապոնական հորիզոնական շուտեր: Վնասատու սոֆտը, որը կոչվում է Rensenware, առաջին անգամ հայտնվել է GitHub կայքում, հայտնում է The Verge-ը:

Օգտատերերը, որոնց համակարգիչը վարակվել է Rensenware-ով, պետք է 200 մլն միավոր վաստակեն ճապոնական TH12 - Undefined Fantastic Object շուտերի ամենաբարդ՝ Lunatic մակարդակում, որպեսզի վերականգնեն իրենց ֆայլերին հասանելիությունը: Երբ վիրուսը համացանցում տարածվել է, դրա հեղինակը հայտարարել է, որ ամենեւին չի ցանկացել վնաս պատճառել նրանց, ովքեր այն սխալմամբ են ներբեռնել:

«Ես այս վիրուսը ստեղծել եմ Touhou Project շարքի երկրպագուների վրա ծիծաղելու համար»,- նշել է վնասաբեր Tvple Eraser սոֆտի հեղինակը: Իրավիճակը շտկելու համար կորեացի ծրագրավորողը գործիք է մշակել, որն արտասովոր վիրուսի զոհերին թույլ է տալիս շրջանցել ֆայլերի արգելափակումը: Դրանից զատ, թողարկվել է Rensenware-ի «անվտանգ» տարբերակ, որն օգտատերերի ֆայլերը չի արգելափակում: