Փորագրված աղոթքով ոսկեզօծ հեռախոսների թողարկումը ձեռներեցների քմահաճույքն է, ու եկեղեցուն վայել չէ դրան ընդառաջելը։ Այս մասին «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանին ասել է սարկավագ Անդրեյ Կուրաեւը։
«Դա այնուամենայնիվ այն է, ինչը ֆրանսերեն կոչում են faux pas՝ կեղծ քայլ։ Դա քրիստոնյայի կյանքի համար լրիվ անպիտան եւ թանկարժեք իր է, որը նախատեսված է սեփական բարեկեցությամբ ու բարեպաշտությամբ պարծենալու համար ու սարսափելի թանկ է։ Առավել եւս այդ հեռախոսները, հատկապես տղամարդիկ, պահում են իրենց տաբատի ետեւի գրպաններում։ Իսկ սրբազան տեքստի դեպքում դա բոլորովին ճիշտ տեղ չէ»,- համարում է նա։
Զատկի տոնի նախօրեին սմարթֆոնների Caviar ապրանքանիշը թողարկել է iPhone 7–ի սահմանափակ խմբաքանակ, որը օծել են Գորոդեցկի եպիսկոպոսն ու Վետլուժսկի Ավգուստինը։ Հեռախոսների վրա գրված են «Հայր մեր» ու «Փրկիր ու պահպանիր» աղոթքները։ Սմարթֆոնի արժեքը 200 հազար ռուբլի է։




























