Ադրբեջանում շատ լավ հասկանում են, որ Ռուսաստանի ներկայիս ղեկավարության օրոք Արցախի հակամարտության ռազմական լուծումն անհնար է։ Այս մասին հայտարարել է ռուս հաղորդավար Վլադիմիր Սոոլվյովը՝ «Վեստի» ռադիոկայանի հետ հարցազրույցի ընթացքում, որտեղ խոսել է Բաքու այցի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման մասին։

«Ներկայիս ղեկավարության օրոք՝ ի դեմս Պուտինի, որին Ալիեւը շատ հարգալից է վերաբերվում, ռազմական լուծում հնարավոր չէ», - նշել է Սոլովյովը։

Նրա խոսքով՝ Իլհամ Ալիեւն իր վրա շատ լավ տպավորութուն է գործել։ «Շատ խորը եւ փայլուն կրթությամբ մարդ»։

Ըստ նրա՝ արցախյան հակամարտության շուրջ հնարավոր է փոխզիջումների որոնում։ Այն, ինչ հնչել է, եւ դիրքորոշումը, որը լավ գիտի Պուտինը, հնարավոր է ոչ միան փոխզիջումների որոնում կողմերի շահերից ելնելով, որը կհանգեցնի Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից Հայաստանի արգեափակման դադարցմանը, ներդրումների հոսքին, այլեւ այն որ Հայաստանը, Ադրբեջանն ու Ռուսաստանը կհայտնվեն մեկ միասնական տարածքում։ Ադրբեջանը կմտնի ԵՏՄ։ Դա հնարավոր է առկա խորագույն հակասությունների լուծման դեպքում, կարծում է Սոլովյովը։

«Ես համաձայն եմ կարծիքի հետ, որ եթե 80-ականներին ղեկավարեր Հեյդար Ալիեւը, իրադրությունն այդպիսին չէր լինի, չէր լինի կոտորած, Սումգայիթի ողբերգությունը, սարսափը, որի միջով անցել են ժողովուրդները։ Պատերազմի ծանրագույն ժառանգությունը, յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր հերոսների ու զոհերի պանթեոնը։ Շատ նուրբ դիվանագիտական խաղ է անհրաժեշտ, որը առաջին հերթին պետք է վարի Ռուսաստանը», - նշել է Սոլովյովը։