Իրանում սկսել են գրանցել թեկնածուներին, որոնք ցանկանում են մասնակցել նախագահական ընտրություններին։ ԻՐՆԱ-ի փոխանցմամբ, գրանցումը կավարտվի ապրիլի 15-ին, իսկ ապրիլի 16-ին Պահակների խորհուրդը կսկսի ստուգել գրանցված թեկնածուներին, թեկնածուների վերջնական ցուցակը ՆԳՆ-ն կհրապարակվի ապրիլի 26-27-ը։

Նախընտրական քարոզչությունը սկսվելու է ապրիլի 28-ին ու ավարտվելու են մայիսի 17-ին։ Մայիսի 19-ին Իրանում կկայանա նախագահական  12-րդ ու քաղաքային ու գյուղական խորհուրդների հինգերորդ ընտրությունները, նաեւ խորհրդարանական ընտրություններ՝ որոշ ընտրատարածքներում։

Ակնկալվում է, որ իրենց թեկնածությունները կառաջադրեն գործող նախագահ Հասան Ռոհանին ու Ռազավի սրբավայրի պահապան, Խոջատոլեսլամ Իբրահիմ Ռաիսին։