Հանրապետական կուսակցության պատգամավոր Սպարտակ Մելիքյանը մտադիր է հրաժարվել անձեռնմխելիությունից, որպեսզի դատարանը կարողանա անարգել քննարկել իր դեմ Վերահսկիչ պալատի ներկայացրած հայցը:
Մելիքյանը նշել է, թե լիովին պատասխանատվություն է կրում իր հայտարարության համար, որ Վերահսկիչ պալատը իրեն պատկանող «Անանիա Շիրակացի» համալսարանից 4 հազար դոլար է պահանջել բուհը «սեւ ցուցակում» չընդգրկելու համար: «Ես լուրջ մարդ եմ եւ առանց լուրջ հիմքերի չէի կարող նման հայտարարություններ անել խորհրդարանի ամբիոնից»,- նկատել է պատգամավորը:
Նա խոստացել է իր խոսքերի կոնկրետ ապացույցներ ներկաայցնել դատալսումների ժամանակ: Նա մեկ անգամ եւս նշել է, թե համալսարանում հայտնաբերված խախտումների մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: «Սակայն նման պրակտիկան ՎՊ-ի կողմից ոչ առաջին տարին է կիրառվում, ուղղակի մարդիկ, ձեռնարկատերերը, պաշտոնատար անձինք վախենում են խոսել այդ մասին: Բոլորը գիտեն, որ ՎՊ-ի կողմից խախտումների հայտնաբերման դեպքում կարելի է հարթել գործը, ուստի այդ միջոցներով Հայաստանում կոռուպցիան արմատախիլ անել չի հաջողվի»,- ասել է պատգամավորն ու հավելել, թե կոնկրետ մարդկանց մեղադրելն անմիաստ է, քանի որ մեղավոր է համակարգը. «ՎՊ-ն կոռումպացված է, եւ այդ երեւույթի դեմ պետք է լուրջ պայքար մղել»:
Նժշենք, որ երեկ ԱԺ ամբիոնից Սպարտակ Մելիքյանը Վերահսկիչ պալատին մեղադրել էր կոռումպացվածության մեջ: Մելիքյանը նշել էր, որ բոլոր գործողություններն իրականացվում են Իշխան Զաքարյանի գիտությամբ:
Ի պատսսխան Իշխան Զաքարյանը նշել է, թե դատի է տվել Մելիքյանին:





























