Վրաստանը շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ, թեեւ կան որոշակի հարցեր: Նման կարծիք է հայտնել «Կովկասյան տուն» հետազոտական կենտրոնի գործադիր տնօրեն Գեորգի Կանաշվիլին օնլայն համաժողովի ժամանակ:

Որպես օրինակ՝ նա նշեց վրացի փախստականների հարցում Հայաստանի դիրքորոշումը, եւ հակառակը, Վրաստանը ճիշտ այդպես է իրեն պահում՝ պաշտպանելով ադրբեջանական բանաձեւերը:

«Հավանաբար կողմերը փորձում են փոխզիջումային տարբերակը պաշտպանել: Հուսով եմ՝ ինչ-որ բան դրանից կստացվի»,- նկատեց քաղաքագետը:

Միաժամանակ նա նշեց, որ կայուն տարածաշրջանը բոլորի համար է կարեւոր: Ներդրումներ չեն լինի ոչ կայուն տարածաշրջանում: «Ուստի Թբիլիսին հետաքրքրված է ղարաբաղայան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում: Եթե ոչ կարգավորման, ապա նվազագույնը՝ տարածաշրջանում խաղաղության  հարցում»,- հայտարարեց քաղաքագետը: