Կապրենք կտեսնենք: Այսպես, այսօր՝ ապրիլի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը՝ անդրադառնալով որեւէ եվրոպական երկրում իր դեսպան նշանակվելու մասին լուրերին:
«Դուք գրում եք, դուք հերքում եք, հետո ինձնից մեկնաբանություն ուզում: Նման բաների վերջին 20 տարվա ընթացքում շատ եմ հանդիպել, որ տարբեր երկրներում դեսպան եմ նշանակվել: Այնպես որ կապրենք կտեսնենք»,-ասաց նա:
Հարցին, թե նման առաջարկ եղե՞լ է, նա, ըստ էության, չհերքեց՝ նշելով. «Ես իմ ողջ կյանքի ընթացքումտարբեր տեղերից ունենում եմ առաջարկներ, մշտապես»:
Ինչ վերաբերում է Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելուն, Արզումանյանն ասաց. «Ինձ ոչ գյուղապետի պաշտոնն է հետաքրքրում, ոչ Երեւանի ավագանու անդամ լինելը»:




























