Հանրապետության տարածքում ապրիլի 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: 13-ին՝ օրվա երկրորդ կեսին, ժամանակ առ ժամանակ, առանձին շրջաններում սպասվում է անձրեւ, ամպրոպ, առանձին վայրերում` քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 13-14-ը ցերեկը կբարձրանա 3-4, գիշերը՝ 6-8 աստիճանով:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում ապրիլի 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: 13-ին՝ օրվա երկրորդ կեսին, ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +6+8, ցերեկը՝ +20+22 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` -1+4, ցերեկը` +10+15,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` -1+4, ցերեկը` +10+15,

Կոտայքի նախալեռներում՝  գիշերը +2+5, ցերեկը`+15+18

Գեղարքունիքում՝ գիշերը` -1+4, ցերեկը` +10+15,

Լոռիում՝ գիշերը` 0+5, ցերեկը` +12+16,

Տավուշում՝ գիշերը` +2+7, ցերեկը` +14+18,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` -1+4, ցերեկը` +10+15,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +3+7, ցերեկը` +18+20,

Արարատում՝ գիշերը` +4+8, ցերեկը` +18+22,

Արմավիրում՝ գիշերը` +4+8, ցերեկը` +18+22,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` -1+4, ցերեկը` +10+15,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +4+8, ցերեկը` +18+22,

Սյունիքի հովիտներում ՝ գիշերը` +8+11, ցերեկը` +20+23,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +3+6, ցերեկը` +13+17,

Արցախում՝ գիշերը` +5+8, ցերեկը՝ +15+19: