«Գեոպրոմայնինգ» (GPM Gold) ընկերությունը հերքել է Հայաստանի վերահսկիչ պալատի հայտարարությունը, թե ընկերությունը չունի Սոտքի հանքավայրի պետական փորձաքննության շահագործման պլան եւ լեռնահանքի հեռացման ակտ:
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից, Հայաստանի վերահսկիչ պալատը նկատել է, որ հանքավայրի շահագործումն իրականացվել է առանց պետական փորձաքննության ենթարկված նախագծերի:
2010թ. հոկտեմբերի 20-ի զեկույցում նշվել է, թե Սոտքի հանքավայրի շահագործման նախագիծը հաստատվել է դեռ 1982թ. եւ ընկերությունը շահագործումն իրականացնում է այդ նախագծով:
Ընկերությունը նշել է, թե ՎՊ-ն սխալ եզրակացություններ է արել իր զեկույցներում:
«Գեոպրոմայնինգը» նախկինում էլ ՎՊ-ին մեղադրել էր փաստերն աղավաղելու մեջ:
Վերահսկիչ պալատն իր հերթին պնդում է, որ բոլոր ստուգումներն իրականացվել են օրինական հիմունքներով՝ օրենքի հիման վրա:





























