ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 12-ին, կազմել է 486.57 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.53 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 516.06 դրամ (աճել է 1.93 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 608.02 դրամ (աճել է 4.55 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.57 դրամ (աճել է 0.02 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 280.65 դրամ, ոսկի՝ 19,599.85 դրամ, պլատին՝ 14,751.9 դրամ։
Ապրիլի 12-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առուուվաճառք չի կատարվել:



























