NASA-ի ռեակտիվ շարժման լաբորատորիայի գիտնականները հայտնաբերել են նախկինում անհայտ մթնոլորտային ֆենոմեն, որը կարող է առաջանալ Արեւի վրա ուժգին լուսարձակումների պատճառով։

Պարզվել է՝ այդ գեոմագնիսային փոթորիկները հանգեցնում են երկրի իոնոլորտից լիցքավորված էլեկտրոնների մեծ քանակության ոչնչացմանը, ինչը կարող է հանգեցնել ռադիոկապերի խոտանին։ Հետազոտողների հոդվածը հրապարակվել է Radio Science պարբերականում։

Մասնագետները նկատել են, որ չնայած հյուսիսային Գրենլանդիայի երկնքում արձանագրվել են էլեկտրական լիցքի առանձին լուսարձակումներ, ընդհանուր առմամբ իոնոլորտը մեծ քանակությամբ ազատ էլեկտրոններ է կորցրել։ Հայտնաբերվել են 500-1000 կմ տրամագծով «անցքեր»՝ լիցքավորված մասնիկների շատ քիչ քանակությամբ։ Մթնոլորտի նման դրությունը տեւել է մի քանի օր։