Շվեյցարիան սատարում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը: Trend-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Ադրբեջանում Շվեյցարիայի դեսպան Ֆիլիպ Շթալդերը:
Նրա խոսքով՝ կողմերը պետք է բանակցությունների սեղանի շուրջ նստեն եւ ավելի արդյունավետ խաղաղ բանակցություններ վարեն:
«Ցանկացած հակամարտություն բացասական ազդեցություն է ունենում հարեւան երկրների եւ ամբողջ տարածաշրջանի վրա»,- ասել է դեսպանը:




























