Ոռոգման ջրի հաշվառման ընթացքում արմատական բարեփոխումներ են անհրաժեշտ։ Այս մասին ապրիլի 13-ին Կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ դիմելով ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանին։
«Ոռոգման սեզոնը պետք է կազմակերպվի առանց հարցերի ու պարտքերի, ինչպես նաեւ առանց ապօրինի ջրօգտագործման։ Ձեզանից արմատական բարեփոխումներ ենք սպասում։ Զարկ տվեք ինչպես հարկն է»,- ասել է վարչապետը։











