Արագածոտնի մարզում ՀՀԿ տարածքային ցուցակով առաջադրված, նախկին ԲՀԿ–ական պատգամավոր Արագած Ախոյանը կարծում է, որ կարեւորը ոչ թե իր, այլ թիմային հաղթանակն է: Այս մասին այսօր՝ ապրիլի 13-ին, Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է նա:
«Կարեւորը թիմային հաղթանակն է, որը որ կատարվեց մարզում, թե ով ինչքան ձայն հավաքեց՝ երկրորդական խնդիր է: Ձայներն ուղղակի տեղաբաշխվեցին, թեկնածուներից մեկն ավելի շատ, մեկն ավելի քիչ ձայն հավաքեց, բայց ընդհանուր տարան այնքան, ինչքան պետք է հավաքեին, այնքինքն՝ խելամտության սահմաններում էր»,-ասաց նա:
Արագած Ախոյանը նշեց, որ չի փոշմանել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից. «Չեմ փոշմանել եւ չեմ էլ փոշմանելու»:











