Հանրապետականը կուսակցությունը Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին հրավիրել է դասավանդելու ՀՀԿ-ի քաղաքական դպրոցում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 13-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Նա նշեց, որ առաջիկայում պաշտոնական հրավեր կուղարկեն առաջին նախագահին. «Մենք պատրաստվում ենք պաշտոնապես հրավիրել Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ դասախոսելու մեր դպրոցում։ Պատիվ կհամարենք, եթե առաջին նախագահը համաձայնի հանդես գալ մեր դպրոցում: Առաջինը այն պատճառով, որ ցանկացած դպրոցի համար պատիվ է երկրի առաջին նախագահին հյուընկալելը: Ես կերազեի, եթե մեր բարձրաստիճան պաշտոնյաներ դասավանդեին հայաստանյան բուհերում»:

Հիշեցնենք, մոտ մեկ տարի առաջ Հանրապետական կուսակցությունը հայտարարել էր, որ հիմնում է «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոց: