Երեւանի ուսանողական այգում ծավալված շինարարական աշխատանքները իրականացվում են քաղաքաշինական նորմերի խախտմամբ եւ գերազանցում են ի սկզբանե սրճարանի համար հատկացված տարածքի մասշտաբները: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը նման պատասխան է ստացել Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանից: Նախարարը նաեւ նշել է, որ ադ մասին տեղյակ է պահել Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին:

Ի պատասխան դրան` Բնապահպանութան նախարար Արամ Հարությունյանը հավաստիացրել է, որ Երեւանում կատարվող շինարարական բոլոր նախագծերը խորապես քննվում են քաղաքապետարանի եւ այլ համապատասխան կառույցների կողմից:

Օրինակի համար ներկայումս նրանք քննարկում են Խաղաղ օվկիանոսյան դելֆին, հարավծովյան փիղ եւ հարավաֆրիկյան ծովառյուծ Հայաստան բերելու հարցը:

Իր հերթին Ստեփան Սաֆարյանը արձագանքեց, որ  բնությանը հասցված վնասի ակնառու դեպքերի մեծամասնության դեպքում Բնապահպանության նախարարությունն աչք է փակում:

Պատգամավորի բոլոր  հակափաստարկներին ի պատասխան բնապահպանության նախարարն անընդհատ կրկնել է. «Մենք գործում ենք բացառապես օրենքի սահմաններում»: